ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մեդվեդև. արևմտյան հրթիռներով ՌԴ-ին հարվածելու պատասխանը «կթռչի ոչ միայն Կիև», և ոչ միայն սովորական, այլ նաև հատուկ զինամթերքով

Մեդվեդև. արևմտյան հրթիռներով ՌԴ-ին հարվածելու պատասխանը «կթռչի ոչ միայն Կիև», և ոչ միայն սովորական, այլ նաև հատուկ զինամթերքով
12.05.2024 | 11:42

ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Տելեգրամի իր միկրոբլոգում երեկ երեկոյան կատարած գրառմամբ հայտարարել է, որ արևմտյան հրթիռներով ՌԴ-ին հարվածելու պատասխանը «կթռչի ոչ միայն Կիև», և ոչ միայն սովորական, այլև հատուկ զինամթերքով: Խոսքն ակնհայտորեն միջուկային մարտագլխիկներով հրթիռների ու դրանցով ՈՒկրաինային ՌԴ- ին խոցելու համար հեռահար հրթիռներ տրամադրած Ֆրանսիային ու, հատկապես, Մեծ Բրիտանիային հարվածելու մասին է:

Մեջբերում Մեդվեդևի գրառումից.

«Այնտեղ Քեմերոնը (Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը.- Ա.Հ.) կոչ է արել պայքարել Պուտինի հետ մինչև հաղթական ավարտ.

ԱԽ…

Ես այդ տղային լավ եմ հիշում: Աշխատել եմ նրա հետ, երբ նա դարձավ վարչապետ։ Սովորական պղտոր բրիտանացի: Այն ժամանակ ուրախ- հիմարավուն էր և նման էր երիտասարդ Սատանայի, որը զվարճանում էր անսպասելիորեն ձեռք բերված դիրքով։ Ի դեպ, նա այն ժամանակ նույնիսկ պատենտավորված ռուսատյաց չէր։ Այնպես որ, միջակություն, ոչ ավելին…

Իսկ հիմա՞. «Ուկրաինացիներ, դուք կարող եք կրակել մեր հրթիռները, որտեղ ցանկանում եք»: Իսկ մենք՝ բրիտանացիներս, ոչնչից չենք վախենում, նույնիսկ միջուկային հակամարտությունից։

Զիլ է… Իզուր, Քեռի: Ի վերջո, Storm Shadow / SCALP-EG-ը (Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից ՈՒկրաինային տրամադրված թևավոր հրթիռները.- Ա.Հ.) կառավարվում են ոչ թե տարազային հագուստ հագած ապուշների, այլ բրիտանացիների և ֆրանսիացիների կողմից: Որոշակի հանգամանքների դեպքում դրանց պատասխանը կթռչի ոչ միայն Կիև։ Եվ ոչ միայն սովորական պայթուցիկ նյութերով, այլ նաև հատուկ զինամթերքով: Եվ նման հարձակումներին պատասխան մշակելը նախատեսված զորավարժությունների նպատակն է։ Եվ նույնիսկ Նորին Թագավորական մեծության ոչ մինչև վերջ կրթված դեբիլները դա պետք է հասկանան»։

Ամեն ինչ շատ պարզ է ասված. Արևմուտքի երկրներն ՈՒկրաինային զենք տրամադրելով Ռուսաստանին հարվածելու համար, պետք է հասկանան, որ որոշակի հանգամանքների դեպքում պատասխան հրթիռները կթռչեն ոչ միայն Կիև։ Պետք է հասկանան, բայց չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ, թեև ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահը նշել է նաև, որ նման հարձակումներին պատասխան մշակելը մարտավարական նշանակության միջուկային զենքի նախապատրաստման և կիրառման ուղղությամբ նախատեսված հրթիռային զորավարժությունների նպատակն է:

Ավիացիայի և նավատորմի ներգրավմամբ վերոնշյալ զորավարժությունների նախապատրաստումը ՌԴ Հարավային ռազմական օկրուգի կողմից այժմ իրականացվում է Ռուսաստանի հարավում: Համապատասխան ստորաբաժանումները պետք է մշակեն մարտավարական միջուկային զենքի կիրառումը։ Որպես արագ պատրաստության պատճառ, նշվել է արևմտյան պաշտոնյաների սադրիչ հայտարարությունները։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ նման զորավարժություններով արձագանքելու անհրաժեշտությունն առաջացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի (առաջարկել Է ՆԱՏՕ-ի զորքեր մտցնել ՈՒկրաինա) և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դևիդ Քեմերոնի (հայտարարել Է Լոնդոնի՝ ՈՒկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքում իրենց ցանկացած թիրախներին բրիտանական զենքով հարվածելու կարելիության մասին) հայտարարություններից հետո:

Ընդ որում, ՌԴ-ի հետ մատավարական միջուկային սպառազինության ներգրավմամբ համատեղ զորավարժությունների մասին հայտնել է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա մասնավորապես հայտարարել է, որ լարվածության սրման պայմաններում չի կարելի «վառոդը չոր պահել», և նշել է, որ Մինսկն ու Մոսկվան սինխրոնիզացնում են իրենց միջուկային զորավարժությունները:

Ռուսաստանը և ԱՄՆ- ն պատասխանատվություն են կրում Երրորդ համաշխարհային պատերազմ թույլ չտալու համար. այս մասին ՏԱՍՍ- ին տված հարցազրույցում ասել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ամերիկացի վետերան, Էլբայում ԽՍՀՄ և ԱՄՆ զորքերի հանդիպման մասնակից Ֆրենկ Քոնը։

«Որովհետև եթե Երրորդ համաշխարհային պատերազմ բռնկվի, մենք կոչնչացնենք մարդկությանը»,- ՏԱՍՍ- ի տեղեկացմամբ , ասել է Քոնը՝ ԱՄՆ- ի ցամաքային զորքերի պաշտոնաթող գնդապետը:

Ըստ նրա, նոր համաշխարհային զինված հակամարտության դեպքում «կյանքը երբեք նույնը չի լինի, խոսք կլինի իսկական աղետի մասին», «Մարդկային ցեղը պարզապես կմեռնի այնպիսի սպառազինություններով, որոնք մենք ունենք»,- հայտարարել է 98-ամյա վետերանը:

Եթե վերոնշյալ անվիճելի իրողությունը հասկանում է Երկրորդ համաշխարհային պատերազմի 98-ամյա ամերիկացի վետերանը, Բայդենը, Սունակը, Մակրոնը և մյուսները չեն կարող չհասկանալ, սակայն Արևմուտքի ճիվաղների՝ Երրորդ համաշխարհային սադրող քայլերի մասին հայտարարությունները մեկը մյուսին են հաջորդում: Այն տպավորությունն է, որ նրանք Ռուսաստանի և, ընդհանրապես, մարդկության դեմ ինչ- որ դավադիր ծրագիր ունեն:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 7242

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ